03.01.2013|
14:39
Քաղաքում, երեկվա դրությամբ, համարյա ոչ մի տրանսպորտային միջոց չէր գործում: Կանգառում հավաքված մարդիկ ամանորյա նվերները ձեռքներին, ժամերով սպասում էին երթուղայիններին և ստիպված նստում իրենց սիրալիր «աչքով անող» պատահած տաքսին ու «պոկվում»: Պոկվում, քանի որ ճանապարհն այս օրերին ազատ է ու բաց: Այնքան ազատ, որ չէր եղել ողջ տարվա ընթացքում: Ոչ «պրոբկա», ոչ «գոնկա», ոչ ավելորդ «սիգնալներ», ոչ էլ ամենակարևորը՝ հայհոյանքներ: